Քաղաքապետարան. ԼԳԲՏ անձանց թեմայով սոցիալական գովազդի պաստառներն ապօրինի են

Քաղաքապետարան. ԼԳԲՏ անձանց թեմայով սոցիալական գովազդի պաստառներն ապօրինի են

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառները տեղադրվել են առանց Երևանի քաղաքապետարանի թույլտվության:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

«Մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել է 3 գովազդային պաստառ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ…անկախ գովազդի բովանդակությունից այդ պաստառներն այժմ ապամոնտաժվել են, քանի որ Երևանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել», - գրել է նա:

Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ էին տեղադրվել:

Պաստառներից մեկում երկու նույնասեռական տղամարդ կերպարանավորող տղամարդկանց գրկախառնության նկար էր, որտեղ գրված է եղել. «Դու ուզու՞մ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն»:

Մյուս պաստառում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց կոլաժ էր ու գրված էր եղել. «Դուք հանդիպում եք նրանց ամեն օր»:

Եվ երրորդում պատկերված է եղել երեք ձեռք, իսկ պաստառին գրված. «Տրանս անձինք մեր հասարակության մասն են»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---