Միխաիլ Սահակաշվիլին պաշտոնաթող կլինի նոյեմբերի 25-ին22 նոյեմբերի 2007 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, որը մտադիր է մասնակցել հունվարի սկզբին կայանալիք վաղաժամ նախագահական ընտրություններին, պաշտոնաթող կլինի նոյեմբերի 25-ին: Այդ մասին հաղորդել է նախագահի մամլո ծառայության ղեկավար Վանո Նոնիաշվիլին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մ.Սահակաշվիլին պաշտոնաթող կլինի նոյեմբերի 26-ին: «Նոյեմբերի 26-ին Վրաստանի նախագահը պետք է արդեն չզբաղեցնի այդ պաշտոնը: Մոտակա մի քանի օրերին Միխաիլ Սահակաշվիլին կարեւոր հանդիպումներ ունի իր եվրոպացի գործընկերների` Լեհաստանի եւ Լիտվայի նախագահների հետ, որոնք Վրաստանում կլինեն «վարդերի հեղափոխության» 4-րդ տարեդարձի տոնակատարության օրերին` նոյեմբերի 23-24-ին»,-ասել է Վ.Նոնիաշվիլին: Նրա խոսքերով, ելնելով դրանից, նախագահը դեռեւս պետք է կատարի իր պաշտոնական պարտականությունները: Պաշտոնը թողնելուց հետո, ըստ սահմանադրության, նախագահի լիազորություններն ավոտմատ կերպով անցնում են խորհրդարանի խոսնակին: Պաշտոնաթողությունից հետո Մ.Սահակաշվիլին կսկսի պաշտոնական նախընտրական ծրագիրը, որպեսզի առաջադրվի երկրորդ ժամկետի համար հունվարի 5-ին կայանալիք ընտրություններին, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |