Ջերմաստիճանը մայիսի 30-31-ը կբարձրանա 2-3°

Ջերմաստիճանը մայիսի 30-31-ը կբարձրանա 2-3°

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին առանձին շրջաններում, 31-ին և հունիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Մայիսի 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 30-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 29-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 31-ին և հունիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---