Ռուսաստանի նախագահը հավակնում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ22 նոյեմբերի 2007 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Այլընտրանքային էներգիայի միջազգային կենտրոնը Ցյուրիխում առաջադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու համար: Այսպիսով, կենտրոնի աշխատակիցները, որոնց նպատակն է նավթի համար ծագող պատերազմների կանխարգելումը, իրենց գոհունակությունն են հայտնել, որ Պուտինը ցանակնում է նանոտեխնոլոգիաների հիման վրա գտնել այլընտրանքային էներգիայի ձեւ:«Դրա համատեքստում, կարեւոր է նշել, որ այլընտրանքային էներգիայի բնագավառում դեռեւս չկա նավթին արդյունավետ փոխարինող ինչ-որ բան: Նանոտեխնոլոգիաների կորպորացիա ստեղծելու Վլադիմիր Պուտինի գաղափարը ցույց է տալիս, թե որքան լուրջ է այս խնդիրը եւ Ռուսաստանի նախագահի դերը դրա կարգավորման հարցում»,- նշվում է կենտրոնի նախագահ Անետա Էրնստի կողմից ստորագրված հաղորդագրության մեջ: «Նավթին արդյունավետ փոխարինող միջոց գտնելու ուղղությամբ Վ. Պուտինի ջանքերը ծառայում են համայն մարդկությանը եւ ներդրում են հանդիսանում համաշխարհային խաղաղության կառուցման գործում: Ստացվում է, որ Վլադիմիր Պուտինը արժանի է Նոբելյան մրցանակի»,- գտնում է միջազգային գիտական կենտրոնը, հաղորդում է Վեստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |