ԶՈւ ԳՇ պետ. Զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում![]() 29 մայիսի 2017 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Սահմանում իրավիճակը կայուն է: Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: «Թեև կա որոշակի լարվածություն, բայց դա մեզ համար որևէ մտավախություն չի առաջացնում։ Այօրվա Զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»,- նշել է Հակոբյանը, մեջբերում է Panorama.am-ը: ԶՈւ գլխավոր շտաբի պետը նաև հայտնել է, որ Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով, ՀՀ սահմանը՝ մասամբ: Մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել:Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 550 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |