«Ծառուկյան» դաշինքից 3 պատգամավորի լիազորությունները դադարեցվել են29 մայիսի 2017 - 16:48 AMT PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են մայիսի 29-ին: Նրանց փոխարինողների անունները դեռևս հայտնի չեն: Մայիսի 19-ին ԱԺ 6-րդ գումարման նիստին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը հրաժարականի դիմում էին ներկայացրել։ Մայիսի 2-ին մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից: Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Այնուհետև,Դիմումը ներկայացրածներից Սերգեյ Բագրատյանն ասել է, որ տեղյակ չէր իր անունից դիմում ներկայացնելու մասին, փորձել է շփվել Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն չի կարողացել: «Ծառուկյան» դաշինքից մեկ այլ պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը հայտարարել էր, որ անձամբ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել և չի պատկերացնում՝ իր անունն ինչպես կարող էր հայտնվել պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում։ «Ծառուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված 12 անձ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով չեղյալ համարել ինքնաբացարկի դիմումը:Նրանք տեղեկացրել են, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատը ստանալուց: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում բավարարվել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորական թեկնածուների կողմից ներկայացված՝ ինքնաբացարկի չեղարկման պահանջով 8 դիմում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |