Microsoft-ն ու ԱԿԲԱ բանկը կաջակցեն ՓՄՁ-ների թվայնացմանը![]() 30 մայիսի 2017 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության միջև մայիսի 30-ին գործակցության հուշագիր է ստորագրվել: Ստորագրված հուշագրով կողմերը պարտավորվել են զարգացնել Հայաստանում ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների մրցունակության և արդյունավետության բարձրացմանն ուղղված գործակցությունը: Մասնավորապես, նախատեսվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացվող բիզնես դասընթացներին ավելացնել նաև «Բիզնեսի թվայնացում» և դրա կիրառությամբ գործընթացների արդյունավետության բարձրացման վերաբերյալ դասընթացներ, հաղորդում է բանկի մարքեթինգի և զարգացման վարչությունը: Այս ամենին զուգահեռ՝ Բանկի sme.acba.am բիզնես պորտալում Microsoft-ի հետ համատեղ ստեղծվել է «Բիզնեսի թվայնացում» բաժին, որտեղ կտեղադրվեն բիզնեսի թվայնացման վերաբերյալ նյութեր, թվայնացման առավելությունների, ընձեռվող նոր հնարավորությունները նկարագրող լուծումների վերաբերյալ խորացված տեղեկատվություն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |