Բելգրադը պատրաստ է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Կոսովոյի դեմ

PanARMENIAN.Net - Սերբիան մտադիր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Կոսովոյի դեմ, եթե այդ երկրամասը անկախություն հռչակի: Այդ մասին հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը: «Երբ տարածքը է ապօրինի, ինքնահռչակ կարգավիճակում է, դժվար է ակնկալել, որ նրա եւ Սերբիայի միջեւ կլինի ազատ, ոչ մի բանով չսահմանափակված ապրանքների եւ ծառայությունների հոսք»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ Երեմիչն ընդգծել է, որ այս փուլում պետք չէ մանրամասնել, թե ինչպիսին կլինեն պատասխան քայլերը: «Հարկավոր է հասկանալ որ եթե կողմերից մեկը միակողմանի միջողներ կիրառի, Բալկաններում մեծ խնդիրներ կառաջանան»,-գտնում է Սերբիայի ԱԳՆ-ն, հաղորդում է «Վեստին»:



Նշենք, որ Կոսովոյում նոյեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակած Ժողովրդավարական կուսակցությունը Խաշիմ Տաչիի գլխավորությամբ մտադիր է դեկտեմբերի 10-ին անկախություն հռչակել երկրամասում, անտեսելով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի զգուշացումները նման քայլի վաղաժամ լինելու վերաբերյալ: Ռուսաստանը դեմ է նրան, որ Կոսովոյին անկախություն տրամադրվի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---