Ջերմաստիճանը Երևանում կհասնի +31-ի

Ջերմաստիճանը Երևանում կհասնի +31-ի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քամին սպասվում է հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 31-ին կբարձրանա 1-2 աստիճանով, հունիսի 1-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում մայիսի 31-ին, հունիսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա մինչև 31 աստիճան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---