ԶԼՄ-ներ. Ահաբեկչությունը Քաբուլում 50 մարդու կյանք է խլել![]() 31 մայիսի 2017 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 50 մարդ է զոհվել և մոտ 150-ը վիրավորվել է մայիսի 31-ի առավոտյան Քաբուլում հնչած պայթյունի արդյունքում: Այդ մասին Twitter-ում հայտնել է աֆղանական Pajhwok գործակալությունն առողջապահության նախարարության վրա հղումով: Աֆղանստանի մայրաքաղաքում ականապատ մեքենա է պայթել: Ըստ առողջապահության նախարարության, զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 300-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պայթյունն Աֆղանստանի մայրաքաղաքում հնչել է Գերմանիայի դեսպանատան հարևանությամբ: Դիվանագիտական ներկայացուցչություններից բացի, այնտեղ է տեղակայված մի շարք գերատեսչություններ, այդ թվում Ազգային անվտանգության տնօրինությունը: Դեռևս խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, գրում է Lenta.ru-ն: Ապրիլի 28-ին աֆղանական «Թալիբան» շարժումը հայտարարել է ամենամյա գարնանային հարձակման մեկնարկի մասին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |