Մամեդյարովը կոչ է արել Եվրոպային «հրաժարվել երկակի չափանիշներից սառեցված հակամարտությունների նկատմամբ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, ելույթ ունենալով Ռիգայում անցնող «Մերձբալթյան երկրները եւ ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը» միջազգային կոնֆերանսին, կոչ է արել Եվրոպային «հրաժարվել երկակի չափանիշներից ՎՈՒԱՄ տարածքում սառեցված հակամարտությունների նկատմամբ»: Բոլոր հակամարտությունները, հավելել է Մամեդյարովը, պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի հիման վրա, հաղորդում է Թրենդը:



«Մերձբալթյան երկրները եւ ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը» միջազգային կոնֆերանսը անցնում է Լատվիայի արտգործնախարարության եւ Բալթյան վեհաժողովի հովանու ներքո` Լատվիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության հետ համատեղ:



Կոնֆերանսին մասնակցելու են ավելի քան 200 քաղաքական գործիչ մոտ 30 երկրներից, երեք մերձբալթյան երկրների` Լատվիայի, Էստոնիայի եւ Լիտվայի խոսնակները, Էստոնիայի եւ Լիտվայի ԱԳՆ ղեկավարները, Վրաստանի, Բելառուսի եւ Մոլդովայի փոխարտգործնախարարները: Կոնֆերանսին մասնակցում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, եվրոպական հարեւանության քաղաքականության կոորդինացման տնօրեն Ռուտգեր Վիսելսը եւ Եվրախորհրդարանի փոխ-նախագահ Դիանի Վոլիսը:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, Հայաստանը կոնֆերանսին ներկայացնում է Լատվիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---