Վրաստանի ՆԳՆ-ն ժխտում է մասնակցությունը Թբիլիսիում ադրբեջանցի լրագրողի առևանգմանը![]() 1 հունիսի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իրավապահ մարմինները մեղսակից չեն ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգմանը Թբիլիսիում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին: Մուխթարլիի փաստաբանը հայտարարել է, որ նրա ձերբակալությունն ու արտահանձնումը Վրաստանի կողմից միջազգային նորմերի խախտում է, քանի որ քաղաքացին ենթակա չէ արտահանձնման, եթե նրան սպառնում է հետապնդում հայրենիքում: Նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմը երբեք չի դիմել վրաց գործընկերներին Վրաստանում բնակվող և պաշտոնական Բաքվի քաղաքական տեսակետները չկիսող ադրբեջանցիներին իրենց փոխանցելու հարցով: «Մեր երկրում բազում ադրբեջանցիներ են ապրում և պետությունը երբեք չի հետաքրքրվել նրանց վերաբերմունքով Ադրբեջանի իշխանություններին»,-ասել է Մգեբրիշվիլին: Ըստ նրա, Մուխթարլիի անհետացման հանգամանքների բացահայտումն առաջին հերթին բխում է Վրաստանի պետության շահերից: Նա հավելել է նաև, որ Մուխթարլիին ձերբակալել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցներն Ադրբեջանի Բալակենի շրջանի տարածքում: Մինչդեռ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ անդրադառնալով Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգմանն ու Ադրբեջան տեղափոխմանը, հայտարարել է, որ պահանջվում է Վրաստանի իշխանությունների առավելագույն ուշադրությունն ու հրատապ արձագանքը, որը պետք է իրականացնի արդյունավետ, արագ ու անկախ հետաքննություն։ Նա հավելել է, որ միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Մուխթարլիին: Թբիլիսիում ձերբակալվել են նաև ադրբեջանցի ընդդիմադիրներ Դաշթըն Աղալարլին ու Լեյլա Մուսթաֆաևան. նրանք դեռևս չեն արտահանձնվել: Բացի այդ, մայիսի 25-ին վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել էր ընդդիմադիր «Ադրբեջանի Ազգային ճակատի կուսակցության» փոխնախագահ Գյոզալ Բայրամլին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |