Ֆուտբոլի 2010 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքում Հայաստանը հայտնվել է Թուրքիայի հետ նույն խմբում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում տեղի է ունեցել Ֆուտբոլի 2010 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում Հայաստանը հայտնվել է Թուրքիայի, Էստոնիայի, Բելգիայի, Բոսնիայի եւ Հերցոգովինայի ու Իսպանիայի հետ նույն խմբում:



Եվրոպայից Աշխարհի առաջնության ընտրական փուլին կմասնակցեն 53 երկրների ազգային թիմեր, որոնք կբաժանվեն ինը խմբերի (ութը` վեցական թիմերով, մեկը` հինգ թիմով): Առաջնության եզրափակիչ դուրս կգան խմբերի հաղթողները: Երկրորդ տեղերը զբաղեցրած ութ լավագույն խմբերը կբաժանվեն զույգերի եւ երկու խաղի արդյունքներով կխաղարկեն աշխարհի առաջնության եւս չորս ուղեգիր: Այդպիսով, ընդհանուր առմամբ Եվրոպայից 2010 թվականի Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 13 հավաքականներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---