Ռուսաստանի համար Վուդրո Վիլսոնի որոշումը ոչ պակաս կարեւոր է, քան Հայաստանի26 նոյեմբերի 2007 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պետք է հասկանա, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշումը նախկին Օսմանյան կայսրության սահմանները որոշելու մասին չափազանց կարեւոր է իր համար, քանի որ պատասխանում է ՌԴ անվտանգության պահանջներին ողջ Հարավային Կովկասում: PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, հենց այժմ եկել է այդ որոշումը կատարելու ժամանակը: «Ռուսաստանում երկու խումբ կա` մեկը, ելնելով սեփական շահերից, ցանկանում է մերձենալ Թուրքիայի հետ, մյուսը, ելնելով ՌԴ անվտանգության շահերից, հակաթուրքական է, հատկապես այսօրվա թուրքական ազգայնամոլության լույսի ներքո: Փաստորեն, եթե միջազգային հանրությունը գա այն եզրակացության, որ ժամանակն է ճանաչել Արբիտրաժային որոշումը, ապա այն կբխի եւ ՌԴ-ի, եւ Հայաստանի, եւ նույնիսկ Իրանի շահերից»,-ասել է Պապյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ այժմ նկատվում է, որ այդ որոշման հանդեպ ակտիվությունն եւ շահագրգռվածությունն աճում են, քանի որ վաղը այն կարող է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու եւս մեկ գործիք դառնալ: «Ըստ Սեւրի պայմանագրի, տարածաշրջանում պետք է տեղակայվեն մոնիտորինգի ռազմական խմբեր, որոնք կարող են զրկել Թուրքիային ծանր սպառազինության անարգել աճի հնարավորությունից»,-ասել է հայ դիվանագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |