Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարան՝ մահմեդականների վերաբերյալ որոշումն օրինականացնելու համար![]() 2 հունիսի 2017 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հունիսի 1-ին դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով օրինական համարել նախագահի հրամանագիրը ներգաղթյալների մասին, որով ժամանակավորապես արգելվել էր մուտքը ԱՄՆ առավելապես մահմեդական բնաչությամբ 6 երկրի քաղաքացիների համար: Ավելի վաղ ստորին ատյանի դատարաններն արգելափակել են Թրամփի այդ կարգադրությունը: Սպիտակ տունը 2 շտապ միջնորդագիր է ներկայացրել Գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել ստորին ատյանների 2 դատարանի մարտի 6-ի որոշումները, գրում է Deutsche Welle-ն: Այդ հրամանագրով նախագահն արգելել էր Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով , մինչև որ վարչակազմը մուտքի արտոնագրերի հատկացման ավելի կոշտ կանոններ կսահմաներ: ԱՄՆ մի շարք դատարաններ խտրական համարեցին Թրամփի հրամանագիրը: Նրանց չհամոզեցին Սպիտակ տան փաստարկներն այն մասին, որ կարգադրությոնը կոչված է առաջին հերթին հզորացնելու ԱՄՆ ազգային անվտանգությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |