Շախմատի ԵԱ. Արտաշես Մինասյանը՝ առաջատարների շարքում![]() 2 հունիսի 2017 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել են Եվրոպայի շախմատի անհատական առաջնության երրորդ տուրի պարտիաները: 3-րդ տուրում 3-րդ հաղթանակն է տոնել գրոսմայստեր Արտաշես Մինասյանը. նրա մրցակիցն էր Իտալիայի ուժեղագույն գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոն: Առաջատարների խմբում ընթացող Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի է խաղացել Անդրեյ Վոլոկիտինի հետ: 3-րդ տուրում հաղթանակներ են տոնել Հրանտ Մելքումյանը, Տիգրան Հարությունյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը և Արթուր Դավթյանը: 3-րդ տուրից հետո 9 շախմատիստ վաստակել է 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր մասնակիցներից առաջատարների թվում է Արտաշես Մինասյանը: Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 2.5-ական միավոր: Հայաստանի պատվիրակների արդյունքներին հանգամանորեն կարելի է ծանոթանալ այստեղ: 22 լավագույնն աշխարհի Գավաթի մասնակցության իրավունք կստանան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |