Հունիսի 2-ն է. Մոսկվայում թաց ձյուն է տեղում![]() 2 հունիսի 2017 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի կենտրոնում թաց ձյուն է տեղում: Այդ մասին հայտնում է Interfax-ը: Ավելի վաղ Մոսկվայի օդերևութաբանական ծառայությունը հայտարարել էր, որ Մոսկվայում օրվա ընթացքում ուժեղ քամին կպահպանվի: «8:00-21:00 Մոսկվայում ակնկալվում է ուժեղ քամի՝ 15 մ/վ և ավելի»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ ՌԴ Հիդրոմետկենտրոնի, Մոսկվայում կանխատեսվում է հյուսիս-արևմտյան քամի 5-10 մ/վ արագությամբ, տեղ-տեղ՝ 12-17 մ/վ: Վատ եղանակային պայմանների պատճառով հնարավոր են էլեկտրահաղորդիչ գծերի վնասվածքներ, կարող են ծառեր կոտրվել, վատ ամրացված գովազդային վահանակներ պոկվել, որի հետևանքով կարող են վնասվել մարդիկ, իսկ ճանապարհներին կարող են խցանումներ առաջանալ: Մայիսի 29-ին Մոսկվայում գրանցված փոթորիկն ուղեկցվել է հորդառատ անձրևով և ամպրոպով: Մոսկվայում ու Մոսկվայի շրջանում փոթորկից տուժածների թիվը հասել է 150-ի, մահացածներինը՝ 16-ի: Հանրային տրանսպորտի կանգառներից մեկը քամին պոկել է տեղից: Վնասվել են լուսացույցներ, գովազդային վահանակներ, տասնյակ հաստաբուն ծառեր են արմատախիլ եղել՝ ընկնելով մարդկանց և մեքենաների վրա:Ընդհանուր առմամբ, փոթորկի ընթացքում քաղաքի ԱԻՆ-ում պատահարների մասին ստացվել է ավելի քան 4500 զանգ:Կաթվածահար է եղել նաև Մոսկվայի օդանավականյանների աշխատանքը: Հետաձգվել է ավելի քան 30, չեղարկվել՝ 13 թռիչք: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |