Քրդստան պետությունը նոր բուֆեր կդառնա Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ

PanARMENIAN.Net - Անկախ Քրդստանի տեղծումը գործնականում ավարտված է: Այդ մասին «Երեւան-Մոսկվա» հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Կիրիլ Վերտյաեւը: Նրա խոսքերով, Իրաքի տարածքում կարող է մնալ քրդական ինքնավարությունը, սակայն անկախության հռչակման գործընթացներն անշրջելի են դարձել: Քրդստան պետությունը նոր բուֆեր կլինի Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ եւ Իսրայելի հետ կդառնա քաղաքական միավոր, որ կդիմակայի իսլամական աշխարհին: Հայաստանն գաղափարառազմավարական նկատառումներով Քրդստանին առավել մոտ կանգնած պետությունն է»,-ասել է Վերտյաեւը: Նա նաեւ ընդգծել է, որ Իրաքում ԱՄՆ-ի գործողությունների ընթացքում Թուրքիան փաստորեն հեռացվել է իրաքյան հակամարտության կարգավորումից: «Հենց այդ պատճառով թուրքական կառավարության գործունեությունն ուղղված է նրան, որ բնակչությունը համոզվի, որ Թուրքիան ազդեցություն ունի տարածաշրջանում»,-նշել է ռուս փորձագետը:



Իր հերթին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հիշեցրել է, որ անկախ Քրդստանի ստեղծում նախատեսվում է Սեւրի պայմանագրով: «Թուրքիայում պաշտոնական մակարդակով ասվում է, որ մինչեւ 2010 թվականը թուրքերի եւ քրդերի հարաբերկացությունը կլինի 50:50: Իսկ դա նշանակում է, որ թուրքական գործողությունները Հյուսիսային Իրաքում գաղափարական առումից բացի գրեթե օգուտ չեն տալիս»,-ընդգծել է Դեմոյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---