Հայաստանը Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չի տեսնում27 նոյեմբերի 2007 - 13:40 AMT PanARMENIAN.Net - «Մենք չենք տեսնում խաղաղ կարգավորման այլընտրանք: Մեր նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարատության խաղաղ կարգավորման հարցով բանակցություններ են վարում: Ես վստահ եմ, որ մեր ֆունկցիաները բավական լավ ենք կատարում: Սակայն մենք ռազմական գործողություններ չենք ուզում, այլ ուզում ենք տեսնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորում»,- Աստանայում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո:Նրա խոսքերով, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողության անխծուսափելիության մասին «շատ կտրուկ է: Պաշտպանության նախարարներն իրավունք չունեն հայտարարություններ անել, երբ երկու երկրների գերագույն հրամանատարները` նախագահները, բանակցություններ են վարում հակամարտության խաղաղ կարգավորման հարցով: Ոչ ոք չի կարող վախեցնել Հայաստանին ռազմական գարծողություններով»,- ընդգծել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հաղորդում է ԿԱԶԻՆՖՈՐՄ-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |