ՊԲ հրամանատար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ներկայացնելու ենք հակառակորդի բոլոր խախտումները 5 հունիսի 2017 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը միշտ էլ աշխատել է, որպեսզի լարվածությունն առաջնագծում պահպանվի, աշխատել է վնասներ հասցնել հայկական կողմին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ հավելելով. «Մենք էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի համարժեք պատասխան տանք, և անհրաժեշտության դեպքում, նպատակահարմարությունից ելնելով վերջնական հակահարված տանք»: Նրա խոսքերով՝ հունիսի 10-ին նախատեսվում է ԵԱՀԿ համանախագահների այց Արցախ, գրում է Panorama.am-ը: «Մենք ներկայացնելու ենք այն իրավիճակը, որն ունենք այսօր, ներկայացնելու ենք իրենց վերջին այցից մինչև հունիսի 10-ը հակառակորդի կողմից թույլ տված բոլոր խախտումները և մեր կողմից տրված պատասխանները: Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ապա հայկական կողմը միշտ էլ կողմնակից է եղել նման մեխանիզմների ներդրմանը: Այստեղ ադրբեջանական կողմն է, որ ամեն առիթով աշխատել է, որպեսզի խոչընդոտի: Բայց կարելի է ասել, այդ մեխանիզմները մեր կողմից ներդրվում է ու անհրաժեշտության դեպքում կօգտագործենք»,- ասել է Մնացականյանը և հավելել, որ համանախագահներն էլ են կողմնակից նման մեխանիզմների ներդրմանը: ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից ու Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից մայիսի 19-ին հայտարարություն են տարածել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ՝ առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցնելով հրադադարի ռեժիմը խախտող ու սադրանքների դիմող Ադրբեջանի հասցեին. «Տարբեր վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկային»: Անդրադառնալով իրադրությանն առաջնագծում, հրամանատարն ասել է, որ շփման գծում իրավիճակը գնահատվում է կայուն լարված, դեռևս չեն դիտվում զարգացման միտումներ: Ըստ նրա՝ նախորդ ամիսների համեմատ կա լարվածության որոշակի նվազում, չնայած ժամանակ առ ժամանակ լարվածության աճ նկատվում է, ինչը երկար չի տևում: «Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, ապա բոլոր առումներով մի քանի անգամ լարվածությունը նվազել է: Կարելի է ասել, որ դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները բացառվել են, դրանք արդեն չկան, վերջնակետը եղել են փետրվարյան դեպքերը: Ինչ վերաբերում է տարբեր տրամաչափերի զենքերի կրակոցներին և խախտումներին, դրանք ևս մի քանի անգամ նվազել են: Համեմատած նախորդ տարվա հետ, 2017 թվականին խախտումների քանակը մի քանի անգամ քիչ է»,- ասել է Լևոն Մնացականյանը: ՊԲ հրամանատարը նաև նշել է, որ հակառակորդի կրակոցները կրել են որակական տարբերություն. «Մեր կողմից տրվել են նպատակային այնպիսի պատասխաններ, որ փորձ չձեռնարկեն հետագայում հարվածներ հասցնել: Աշխատել ենք այնպիսի հարված հասցնել, որ վնասը մի քանի անգամ ավելին է, քան՝ մեզ պատճառվածը»։ Ուշագրավ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա | ՀՀ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը ՆԱՏՕ–ի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Ռյուտտեն Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերին 2025–ին Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների ԵՄ–ն լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի Ադրբեջանին ականազերծման համար Գումարը կտրամադրվի 2024-2025թթ․ համար |