Արաբական 5 պետություն խզել է դիվանագիտական կապերը Քաթարի հետ![]() 5 հունիսի 2017 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Արաբական 4 պետություն՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացել է նաևԵմենը: Հարևան երկրի հետ հարաբերությունները խզելու մասին առաջինը հայտարարեց Բահրեյնի թագավորությունը: Մանաման նման քայլի է գնացել Դոհայի քաղաքականության պատճառով, որը «ձգտում է ապակայունացնել իրավիճակը Բահրեյնում և միջամտել վերջինիս գործերին՝ շարունակելով սադրանքներն ու սրացումը ԶԼՄ-ներում և աջակցելով ահաբեկչական գործունեությանը»: Բահրեյնը 48 ժամ է տվել Քաթարի դիվանագետներին թագավորության տարածքը լքելու համար: Մանաման նաև կասեցրել է ավիա և ծովային հաղորդակցությունը Դոհայի հետ և արգելել է Քաթարի քաղաքացիներին այլցելել Բահրեյն: Բահրեյնի հայտարարությունից րոպեներ անց Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին են հայտարարել Էր Ռիադը, Կահիրեն և Աբու Դաբին: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ և հարթել տարաձայնությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քաթարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Քաթարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |