Հունվար-մայիսին ՀՀ-ում ուղևորահոսքն աճել է 30.5%-ով

Հունվար-մայիսին ՀՀ-ում ուղևորահոսքն աճել է 30.5%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2017-ի հունվար-մայիս ամիսներին կազմել է 875.011 մարդ, որը 30.5%-ով գերազանցում է 2016-ի նույն ամիսների ցուցանիշը:

2017-ի մայիսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 198.182 մարդ՝ 34.5%-ով գերազանցելով 2016-ի նույն ամսվա ցուցանիշը:

2017-ի հունվար-մայիս ամիսներին, 2016-ի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 27.7 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017-ի առաջին հինգ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9341 տոննա ապրանք, որը 81.5%-ով գերազանցում է 2016-ի նույն ամիսների ցուցանիշը:

2017-ի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 8240 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 288.3%-ով:

«Շիրակ» օդանավակայանում 2017-ի հունվար-մայիս ամիսներին ուղևորահոսքը 319.5%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017-ի հունվար-մայիս ամիսներին, 2016-ի նույն ամիսների հետ համեմատած, 23.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---