Բաքուն ՌԴ ՊՆ ղեկավարին «դժգոհություն է» հայտնելու Հայաստանում ռուսական տեխնիկայի տեղակայնամ հարցով27 նոյեմբերի 2007 - 17:30 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում Վրաստանից դուրս հանվող ռուսական ռազմական տեխնիկայի տեղակայման հարցը քննարկվելու է Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը»,- երկուշաբթի Աստանայում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Այսօր սկսկվում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի պաշտոնական այցը Ադրբեջան, հաղորդում է Թրենդը:Նշենք, որ նոյեմբերի 16-ին Գյումրիի կայան է ժամանել Վրաստանի նախկին 12-րդ ռուսական ռազմակայանի նյութա-տեխնիկական ունեցվածքով վերջին ռուսական ռազմական երկաթուղային էշելոնը: Գյումրի է տեղափոխվել մոտ 200 տոննա ռազմա-տեխնիկական ունեցվածք 102-րդ ռազմակայանի վերազինման համար: 2007 թվականին Վրաստանում տեղակայված երկու ռուսական ռազմակայններից երկաթուղային էշելոնով դուրս է հանվել տեխնիկայի ավելի քան 500 միավոր եւ մոտ 2 տոննա նյութա-տեխնիկական ունեցվածք: Բացի այդ, 2007 թվականին Գյումրի քաղաքի 102-րդ ռուսական ռազմակայան է ուղարկվել տեխնիկայով եւ նյութական միջոցներով չորս էշելոն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |