ԵԱՀԿ. Չնայած ՄԽ ջանքերը չեն բերել ճեղքման, Ղարաբաղի հակամարտության կողմերը շարունակում են խնդրի կարգավորումը փնտրել

PanARMENIAN.Net - Մադրիդում ԵԱՀԿ տարածաշրջանի երկրների արտգործնախարարների խորհրդի նախաշեմին ամենամյա ամսագիր է լույս տեսնում: Այս հրատարակության մեջ ԵԱՀԿ նախագահը` Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Միգել Անխել Մորատինոսը, մեկնաբանելով 2007 թվականի արդյունքները, այն անվանում է մեծ փորձությունների տարի: «2007 թվականի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները ԵԱՀԿ գործող նախագահի օգնական Խոսեպ Բորելի աջակցությամբ շարունակել են իրենց ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման զարգացման մեջ: Եւ չնայած միջնորդների այդ ինտենիսվ ջանքերը չբերեցին ճեղքման, Ղարաբաղի հակամարտության կողմերը շարունակում են խնդրի կարգավորումը փնտրել»:



Ա. Մորատինոսը նաեւ ողջունել է Ղազախստանի նախաձեռնությունը ԵԱՀԿ-ում նախագահության մասին. «Դա հետխորհրդային տարածքի առաջին երկիրն է, որ նման նախաձեռնությամբ է հանդես եկել, բացի այդ այն ճանապարհ է բացում դեպի Կենտրոնական Ասիա»:



Ամսագրում նաեւ ներկայացված են Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կանեվրայի արտահայտությունները, ով նախագահելու է ԵԱՀԿ-ում 2008 թվականին: Խոսելով 2008 թվականի առաջնային խնդիրների մասին, նախարարը նշում է կայունությունը, տարածաշրջանի երկրների զարգացումն ու ժողովրդավարացումը, հաղորդում է ԵԱՀԿ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---