Կասյանի գյուղմթերքի շուկան կվերաբացվի հունիսի 10-ին

Կասյանի գյուղմթերքի  շուկան կվերաբացվի հունիսի 10-ին

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին կվերաբացվի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի գյուղմթերքների բացօթյա սեզոնային շուկան: Այս մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ գյուղմթերքի սեզոնային շուկաների գործարկմանը:

Տոնավաճառների այցելուների թիվը օրական միջինում կազմում են մոտ 5-6 հազար, մանրածախ գները ընդհանուր շուկայական գներից մոտ10-20 տոկոս առավել մատչելի են: 2015-ին յուրաքանչյուր տոնավաճառի ժամանակ վաճառվել է 40-50 տոննա գյուղմթերք. Կասյան փողոցում նախորդ տարի կազմակերպվել է 63 տոնավաճառ, Մալիբու սրճարանի հարևանությամբ՝ 51 տոնավաճառ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են 15 հազար գյուղացիական տնտեսություններ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---