Բեռլինում ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին

PanARMENIAN.Net - Երեքշաբթի երեկոյան` նոյեմբերի 27-ին, Բեռլինում ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Ինչպես գրում է Die Berliner Zeitung-ը, ձերբակալությունը կատարվել է վրաց իշխանությունների խնդրանքով հանցագործների փոխադարձ հանձնման Եվրոպական կոնվենցիայի հիման վրա: Օկրուաշվիլիի ձերբակալությունը չորեքշաբթի հաստատել է Բեռլինի դատախազությունը:



Վրաստանի դատախազությունը մեղադրում է Իրակլի Օկրուաշվիլիին մի շարք կոռուպցիոն հանցագործությունների մեջ: Մեղադրանքները ներկայացվել են այն բանից հետո, երբ նախկին նախարարը հայտարարել է ընդդիմադիր կուսակցության ստեղծման մասին եւ քննադատել է իշխանություններին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---