Մյանմայում կորած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովում

Մյանմայում կորած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովում

PanARMENIAN.Net - Մյանմայում ռադարների էկրաններից անհետացած ռազմական ինքնթաիռի բեկորները հայտնաբերվել են ծովում: Ինքնաթիռում 116 մարդ է եղել:

«Փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները ծովում, Տավոյ քաղաքից 218 կմ հեռավորության վրա»,-ասել է Մյանմայի իշխանությունների ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին France Press-ի վրա հղումով:

Պաշտոնյան հավելել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են ծովային նավեր և ավիացիա: Ինքնաթիռում եղել է 105 ուղևոր և անձնակազմի 11 անդամ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մյանմայում ռադարներից 100-ից ավելի ուղևոր տեղափոխող ռազմական ինքնաթիռ է անհետացել: «Կապը անսպասելի ընդհատվել է տեղի ժամանակով 11:35-ին, երբ ինքնաթիռը Տավոյ քաղաքից մոտ 20 մղոն հեռավորության վրա էր»,-ասել է Մյանմայի բանակի ղեկավարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին France Press-ի վրա հղումով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---