Երևանում ու ՀՀ մի շարք մարզերում երկրաշարժ է զգացվել․ Էպիկենտրոնը Վրաստանում էր![]() ![]() PanARMENIAN.Net - Վանաձորում ու Լոռիի մարզի մի շարք քաղաքներում ժամը 22։30-ի սահմաններում երկրաշարժի ցնցումներ են զգացվել։ PanARMENIAN.Net ի ընթերցողների փոխանցմամբ, ցնցումները զգացվել են նաև Երևանում, Դիլիջանում, Հրազդանում, Իջևանում, Կոտայքի մարզում, Ապարանում, Նոյեմբերյանում և այլուր: ՀՀ ԱԻՆ փոխանցմամբ, ժամը 22:25-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41.37 աստիճան ու արևելյան երկայնության 45.76 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի, Աղստաֆա քաղաքից 28 կմ հյուսիս-արեւելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Երևան, Գյումրիում ու Վանաձորում 3 բալ ուժգնությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |