Զախարովա. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան կայցելեն հունիսի 10-ին![]() 8 հունիսի 2017 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հունիսի 10-ին: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ըստ նրա, այցի շրջանակում համանախագահները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: «Նրանք մտադիր են պարզել, թե ինչ իրավիճակ է հակամարտության գոտում, նախատեսվում է ղարաբաղյան կարգավորման արդի հարցերի քննարկում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում կայացած ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը»,-ասել է Զախարովան: Այցի շրջանակում նախատեսված է նաև համանախագահների այցն Արցախ: «Մեկ շաբաթ անց եռյակը կմեկնի Բաքու, իսկ տարածաշրջան այցի արդյունքների հիման վրա ԵԱՀԿ-ում համապատասխան հայտարարություն կհրապարակվի»,-ասել է Զախարովան: Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հաղթահարվել միայն բանակցությունների միջոցով: Արտգործնախարարի խոսքով` չնայած նրան, որ բանակցությունների արդյունքում արդեն մշակվել են մի շարք սկզբունքներ, «անհրաժեշտ է համաձայնեցնել նաև մի շարք շատ դժվար դետալներ, որոնք շոշափում են շատ զգայուն հարցեր»: Ընթերցեք նաև. Լավրովը՝ ԼՂ հակամարտության մասին. Միայն պայմանավորվել, այլ ճանապարհ չկա ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |