Թուրքիայում ուժեղանում են հակաքրիստոնեական եւ ծայրահեղ ազգայնամոլական տրամադրությունները29 նոյեմբերի 2007 - 18:49 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայում վերջին ժամանակներս նկատվում է հակաքրիստոնեական եւ ծայրահեղ ազգայնամոլական տրամադրությունների հզորացում: Դա արտահայտվել է Հրանտի Դինքի եւ կաթոլիկ հոգեւորականների սպանության մեջ: Պատահական չէ, որ 2007 թվականի ամռանը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքով երրորդ տեղում է հայտնվել «Ազգային ուղի շարժում» ազգայնամոլական կուսակցությունը (NMP)»,- Երեւանում հայտարարել է թուրքագետ պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ թուրքալեզու պետությունների դաշինքի ստեղծումը նույնիսկ խորհրդարանների մակարդակով միանշանակ հարց չէ: «Նրանք բազմաթիվ տարաձայնություններ ունեն եւ նման միության ստեղծումը` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նմանությամբ, բավական խնդրահարույց է: Ճիշտ է, համատեղ տնտեսական նախագծեր կան, ինչպես օրինակ Կարս-Ախալքալաք-Բաքու, կամ էներգետիկ նախագծեր, սակայն ոչ ավելին»,- ասել է Սաֆրաստյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |