Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 1-ին![]() 9 հունիսի 2017 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն նշանակվել է հոկտեմբերի 1-ին: Այդ մասին հայտարարել է ինքնավարության կառավարության ղեկավար Կառլոս Պուչդեմոնը հատուկ մամուլի ասուլիսում: Պուչդեմոնն ասել է, որ համընդհանուր քվեարկության կդրվի հետևյալ հարցը. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա անկախ՝ կառավարման հանրապետական ձևով».: Փետրվարի 14-ին Իսպանիայի սահմանադրական դատարանն ապօրինի համարեց Կատալոնիայի խորհրդարանի ընդունած 2 բանաձևը, որոնցով առաջարկվում էր անկախության մասին հանրաքվե անցկացնել: Ապրիլի 4-ին Իսպանիայի սահմանադրական դատարանը քննարկման ընդունեց երկրի կառավարության հայցն ընդդեմ Կատալոնիայի իշխանությունների՝ Կատալոնիայի կառավարության բյուջեի նախագծի կապակցությամբ, որի համաձայն միջոցների մի մասը ուղղվելու է հանրաքվեի անցկացմանը: Կատալոնիայի կառավարության նախագահի տեղակալ և «Կատալոնիայի ձախակողմյան հանրապետականներ» կուսակցության առաջնորդ Օրիոլ Ժունկերասը չի բացառել, որ ինքնավարությունը կարող է միակողմանի կարգով անկախության հռչակել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |