Թուրքիայում ականապատ մեքենա է պայթել![]() 9 հունիսի 2017 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավարևելյան Բաթման գավառում ականապատ մեքենա է պայթել ոստիկանության պահակակետի մոտ: Առնվազն 3 վիրավոր կա: Պայթյունը որոտացել է Կզոլուկ քաղաքից ոչ հեռու: Պատահարի վայր են ժամանել շտապ օգնության և ոստիկանության մեքենաներ: Թաղամասը պաշարված է, հայտնում է ՌԻԱ Նովոստին NTV հեռուստաալիքի վրա հղումով: Ավելի վաղ Բաթման գավառում գործողություն էր իրականացվել Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ: Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել: Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամը զեկույց է կազմել արևելյան և հարավարևելյան քրդաբնակ շրջաններում պետության կողմից հայտարարված պարետային ժամերի վերաբերյալ: Զեկույցից պարզ է դարձել, որ 2015-ի օգոստոսի 15-ից մինչև 2017-ի հունիսի 1-ը նշյալ շրջանների 10 քաղաքում ու 43 շրջաններում ընդհանուր առմամբ 218 անգամ պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |