Ահաբեկչություն Բաղդադի արվարձանում. Առնվազն 20 զոհ կա

Ահաբեկչություն Բաղդադի արվարձանում. Առնվազն 20 զոհ կա

PanARMENIAN.Net - Առնվազն 20 մարդ է զոհվել, ևս տասնյակները վիրավորվել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 60 կմ դեպի հարավ գտնվող Էլ Մուսայիբ քաղաքի արվարձանում պայթյունի հետևանքով:

Ըստ Al Mayadeen հեռուստաալիքի, ահաբեկչությունն առավելապես շիաներով բնակեցված քաղաքում իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Իրաքի ներքին գործերի նախարարությունը հաստատել է 20 մարդու մահվան փաստը:

«Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, 20 մարդ է զոհվել, 21-ը՝ վիրավորվել», -հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սահադ Մահանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Shafaq News-ի, ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել շիա մահմեդականների համար սրբազան Քերբելա քաղաքում, վիրավորվել է 4 մարդ:

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:

Ինչպես նշվում է ՄԱԿ-ի Իրաքին աջակցության առաքելության զեկույցում, մայիսին Իրաքում բռնության զոհ է դարձել 354 մարդ, տուժել է 470-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---