Ֆրանսիայի նախագահը պատրաստ է ճանաչել Կոսովոյի անկախությունը 1 դեկտեմբերի 2007 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հերթական անգամ հայտնել է իր կարծիքը Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ: «Մենք կողմ ենք Կոսովոյի անկախությանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի անկախությունը համապատասխան պահի տրամադրվի, որպեսզի ոչ ոք իրեն ստորացված չզգա»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Նիցցայում: Սարկոզիի խոսքերով, եթե Կոսովոյի կարգավիճակի հարցը այդպես էլ չկարգավորվի դեկտեմբերի 10-ից հետո, երբ միջնորդների «եռյակը» (ԱՄՆ, ԵՄ եւ Ռուսաստան) ներկայացնի իր զեկույցը, Ֆրանսիան պատրաստ է եւս մի քանի շաբաթ սպասել, որպեսզի կողմերը «հանդարտվեն» եւ համաձայնության գան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Հիշեցնենք, որ Ավստրիայում շաբաթվա սկզբում անցած Կոսովոյի կարգավիճակի մասին բանակցությունների վերջին փուլը անարդյունք ավարտ է ունեցել: Ոչ Սերբիան, ոչ էլ տարածաշրջաի ղեկավարությունը, որում բնակչության մեծամասնությունը էթնիկ ալբանացիներն են կազմում, իրենց դիրքորոշումները փոխելու ցանկություն չեն հայտնել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |