Ավելի վաղ Հայաստանի սահմանը անցած Ադրբեջանի քաղաքացին հանձնվել է ադրբեջանական կողմին 1 դեկտեմբերի 2007 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում իրականացվեց Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Բիննատով Մասիմ Էլխան օղլու հանձնումը Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին, հաղորդում է Հայաստանի ՊՆ մամլո ծառայությունը:Ավելի վաղ, ադրբեջանական մամուլը տեղեկատվություն էր տարածել, որ «Ադրբեջանի Ղազախի շրջանի Շիխլի-2 գյուղի բնակիչ, 1974 թվականին ծնված Մասիմ Էլհան օղլի Բիննաթովը, նոյեմբերի 5-ին պատանդ է վերցվել հայ զինծառայողների կողմից չպարզված հանգամանքներում»: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հայկական զինված ուժերը ոչ ոքի չեն գերեվարել եւ պատանդ չեն վերցրել: «Մեր գերատեսչությունը չի զբաղվում սահմանն անցած քաղաքացիական անձանցով: Սակայն, կրկնում եմ, հայկական ԶՈՒ-ը ոչ ոքի չեն գերեվարել»,-ընդգծել է Շահսուվարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |