Վաֆա Գուլուզադե. Ոչինչ, մենք կսպասենք, ինչպես Չինաստանը սպասեց 50 տարի, մինչեւ ազատեցին Հոնգկոնգը

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի համանախագահների Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին ներկայացրած փաստաթուղթը չի կարող լինել միաժամանակ արադար եւ հավասարակշռված ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի համար: Բանը նրանում է, որ համանախագահները հնարքի են դիմել, նրանք վաղուց են դիմում այդ նույն հնարքին եւ ոչ մի նոր բան չեն հորինել: Նրանք իրենց փաստաթղթում ներառել են միժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները: Ուստի այդ փաստաթուղթը երբեք չի համաձայնեցվի»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով, Ադրբեջանը, չնայած դրսից բոլոր ճնշումներին, պետք է սպասի հակամարտության կարգավորմանը: «Ոչինչ, մենք կսպասենք, ինչպես Չինաստանը սպասեց 50 տարի, մինչեւ ազատեցին Հոնգկոնգը: Թող Հայաստանը պատերազմական վիճակում լինի, թող հայերը փախչեն Լեռնային Ղարաբաղից»,-ասել է Գուլուզադեն, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---