Մոսկվան դիտարկում է Հայաստանի հետ շփումների զարգացումը որպես տարածաշրջանում իրադրության առողջացման գործոն 3 դեկտեմբերի 2007 - 19:03 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի այցելության ժամանակ Ռուսաստան ենթադրվում է համեմատել Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումները միջազգային կյանքի մի շարք սկզբունքային հարցերով: Մենք ծրագրում ենք նշել Մոսկվայի եւ Երեւանի արտաքին քաղաքական ջանքերի համակարգման հետագա քայլերը»,- ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը դեկտեմբերի 4-6 Մոսկվա Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի այցելության կապակցությամբ:Նրա խոսքերով, ռուսական կողմը եւս սերտ համագործակցության հույս ունի ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում, լավ հայտնի միջազգային կազմակերպություններում, այդ թվում ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ, տարբեր բազմակողմանի գագաթնաժողովներին: «Օրակարգում կենտրոնական տեղ է գրավում համագործակցության խնդիրը Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ապահովման նպատակով: Հայ գործընկերների հետ բազմակողմանի շփումների զարգացումը Մոսկվայում դիտարկվում է` որպես տարածաշրջանում իրադրության առողջացման, հակամարտությունների կարգավորման գործոն»,- հայտարարել է Միխայիլ Կամինինը, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում իրերի քննարկման ժամանակ ռուսական կողմը մտադիր է հաստատել իր հավատարմությունը հակամարտության քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |