Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է Կրամնիկին![]() 13 հունիսի 2017 - 09:01 AMT PanARMENIAN.Net - Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: Այս հաղթանակիշնորհիվ հայկական շախմատի առաջատարը 4 միավորով բարձրացել է առաջին տեղը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, սպիտակներով խաղացող Արոնյանը պարտիայի հենց սկզբից գործել է շատ վստահ և արդեն 21-րդ քայլում ստացել որոշիչ առավելություն, սակայն Կրամնիկն ընդունել է իր պարտությունը միայն 34-րդ քայլին: 6-րդ տուրում Մագնուս Կարլսենը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Նակամուրա – Կարյակին և Գիրի – Սո պարտիաներն ավարտվել են խաղաղ ելքով, իսկ Վիշվանաթան Անանդը հաղթել է Ֆաբիանո Կարուանային: Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Արոնյան, Նակամուրա՝ 4-ական միավոր, Կարյակին, Կրամնիկ, Գիրի, Սո՝ 3-ական, Կարլսեն, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Անանդ՝ 2.5-ական: Մրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:Կրամնիկ – Նակամուրա, Կարյակին – Կարուանա, Կարլսեն – Գիրի, Անանդ – Սո պարտիաները ևս ոչ ոքին են ավարտվել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |