ԱԺ նախագահ. ՀՀ-ն մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ գործակցության տեմպը![]() 13 հունիսի 2017 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության ներկայիս տեմպը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի իրականացմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ հանդիպմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին գնահատվում է իբրև մեր երկրի բազմաշերտ անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարևորել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին և նշել. «Խաղաղապահ գործողությունների շնորհիվ մեր կարևոր ներդրումն ենք ունենում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում՝ անվտանգություն սպառողից վերածվելով անվտանգություն արտադրողի»: Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական համագործակցության ձևաչափը և նշել, որ 2002 թվականին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ դառնալուց ի վեր ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է կազմակերպության աշխատանքներին. մեր երկրում երեք անգամ անցկացվել է Ռոուզ-Ռոթ սեմինարը և տեղի են ունեցել ՆԱՏՕ ԽՎ-ի հանձնաժողովների այցեր: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ ԽՎ-ի ծրագրերին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մեր երկրում կայուն առաջընթացին, ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Այս համատեքստում Արա Բաբլոյանն արձանագրել է, որ Հայաստանն այսօր այնպիսի պետություն է, որը ոչ միայն աշխարհի համար որևէ խնդիր չի ստեղծում, այլև ակտիվորեն մասնակցում է աշխարհում խաղաղության ապահովմանն ուղղված գործընթացներին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն իր հերթին ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները գնահատել է որպես վստահելի և հուսալի հարաբերություններ, որոնք, անշեղորեն առաջ ընթանալով, բավարարում են երկու կողմերին: Պարոն Ապատուրայն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար: Ջեյմս Ապատուրայը կարևորել է հասարակության և խորհրդարանի ցանկությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակելու ու զարգացնելու գործում և նշել, որ առաջիկայում կլինեն Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրեր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ևս ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են աղետների ռիսկի նվազեցման, երկրի դիմակայունության և քաղաքացիական ենթակառուցվածքների պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղություններով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումը «Անհատական գործընկերության գործողությունների» (ԱԳԳԾ) ծրագրի շրջանակում: Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցությունը կրթական ոլորոտւմ՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հարթակում. քաղաքացիական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար նախատեսվում է տարբեր ծրագրերի միջոցով աղետների արձագանքման ուժերի մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների բարելավում, փորձի փոխանակում, փրկարարների վերապատրաստում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Ջեյմս Ապատուրայը վերահաստատել էր ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Դաշինքի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |