Մոսկվան եւ Երեւանը աշխատում են Հարավային Կովկասում կայունություն ստեղծելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - «Մոսկվայի եւ Երեւանի ջանքերն ուղղված են Անդրկովկասում կայունության հաստատմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը: Նրա կարծիքով, զարգանում են ոչ միայն երկկողմանի հարաբերությունները, այլ նաեւ ընհանուր ջանքերը տարածաշրջանում կայունության հաստատման հարցում:



«Մենք այս տարի մի քանի անգամ հանդիպել ենք եւ փորձել ենք այնպես անել, որպեսզի մեր նախագահների պայմանավորվածությունները կայանան: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը նույն կերպ կանցնի»,- ընդգծել է Լավրովը:



Իր հերթին, Վարդան Օսկանյանը հավելել է, որ օրակարգը ծավալուն է, սակայն կողմերը խնդրահարույց հարցեր չունեն: Նրա խոսքերով, գլխավոր խնդիրը հարաբերությունների խորացումն է: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ հանդիպումը Մոսկվայում օգտակար կլինի ինչպես գլոբալ միջազգային հարցերի, այնպես էլ կարեւոր տարածաշրջանային խնդիրների քննարկման տեսանկյունից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---