89 տարեկանում վախճանվել է ռուս հայտնի դերասան Ալեքսեյ Բատալովը![]() 15 հունիսի 2017 - 11:15 AMT PanARMENIAN.Net - 89 տարեկանում վախճանվել է հայտնի ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը: Այդ մասին հայտնել է kp.ru-ն նրա մտերիմ ընկերոջ վրա հղումով: Ինչպես պատմել է Բատալովի մտերիմ ընկեր Վլադիմիր Իվանովը, Բատալովը մահացել է քնած ժամանակ: Հունիսի 14-ի երեկոյն նրա մոտ քահանա էր եկել և հաղորդություն տվել: Դերասանը մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ 5 ամիս է անցկացրել ազդրոսկրի կոտրվածքի պատճառով: Փետրվարին Բատալովը վիրահտվել էր: Առաջին դերը կինոյում Ալեքսեյ Ժուրբինն է («Մեծ ընտանիք», 1954 թվական)։ Լավագույն դերերից են՝ Սաշա Ռումյանցև («Ռումյանցևի գործը», 1956 թվական), Բորիս («Թռչում են կռունկները», 1957 թվական), Գուրով («Շնիկով տիկինը», ըստ Անտոն Չեխովի, 1960 թվական), Գուսև («Տարվա ինը օրը», 1962 թվական)։ Որպես կինոռեժիսոր հայտնի է «Շինել» (1960 թվական), «Երեք հաստլիկներ» (1966 թվական), «Խաղամոլը» (1972 թվական) կինոնկարներով։1979 –ին նկարահանվել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում, որը 1981-ին արժանացել է «Օսկարի» որպես Լավագույն օտարալեզու ֆիլմ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |