Հետազոտություն. Ավելորդ քաշով կանայք առավել հաճախ են զարգացման արատով երեխաներ ունենում![]() 15 հունիսի 2017 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Բեղմնավորման պահին ավելորդ քաշ ունեցող կանայք զարգացման արատներով երեխաներ ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Նման եզրակացության են եկել Շվեդիայի Կարոլինյան համալսարանի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է British Medical Journal ամսագրում: Հետազոտության մեջ գիտնականները վերլուծել են Շվեդիայում 2001-2014թթ. ծնունդների մասին գրառումները՝ հուսալի կապ տեսնելով կանանց ավելորդ քաշի և նորածինների մոտ բնածին արատների զարգացման ռիսկի միջև, այդ թվում սրտի զարգացման, սեռական օրգանների և վերջույթների ճիշտ կազմավորման պարագայում, գրում է Gazeta.ru-ն: Վերլուծությունը ցույց է տվել, որ ուսումնասիրված երեխաներից 43. 550-ը լուրջ բնածին շեղումներ են ունեցել, ընդ որում ավելորդ քաշով մայրերի դեպքում ռիսկը կազմել 3,5 տոկոս, ճարպակալությամբ տառապողների դեպքում՝ 3,8% և երկրորդ աստիճանի ճարպակալությամբ տառապող մայրերի դեպքում՝ ռիկսը կարող է հասնել մինչև 4,7%: Որպես պատճառ գիտնականները նշել են հորմոնալ ֆոնի փոփոխությունները, բորբոքային պրոցեսներն ու երեխայի ոչ լիարժեք սնուցումը ընկերքի միջոցով: Ըստ հոդվածի հեղինակի, ջանքեր պետք է գործադրվեն դրդելու համար վերարտադրողական տարիքի կանանց առողջ ապրելակերպ վարել և նորմալ քաշի գալ բեղմնավորումից առաջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |