ՀՀ ամերիկյան համալսարանն ու Արցախի պետհամալսարանը կարող են գործակցել![]() 15 հունիսի 2017 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին պատվավոր նախագահ, Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյանին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի և Արցախի պետական համալսարանի փոխգործակցությանը, Արցախի մայր բուհի շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը պահանջված և կարևոր է համարել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |