ԶԼՄ-ներ. Թուրքիայում ՄԱԿ դատավորին դատապարտել են ազատազրկման ահաբեկչության մեղադրանքով![]() 15 հունիսի 2017 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել ՄԱԿ Միջազգային դատարանի դատավոր Այդին Սեդաֆ Աքային՝ մեղադրելով ահաբեկչության կազմակերպությանն անդամակցելու մեջ, չնայած նրա դիվանագիտական անձեռնմխելիությանը: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Միջազգային դատարանը մեղադրել է Թուրքիային միջազգային իրավունքը խախտելու մեջ, քանի որ Աքայը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Աքայի ձերբակալությունը համարվում է ՄԱԿ դատավորի անձեռնմխելիության խախտման առաջին դեպքը, գրում է ՌԻԱ Նովոստին: 2016-ի հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկեցին, որի հետևանքով ավելի քան 240 մարդ զոհվեց, ավելի քան 2000-ը վիրավորվեց: Թուրքիայի իշխանությունները խռովություն կազմակերպելու մեջ մեղադրեցին իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, և պահանջում են ԱՄՆ-ից արտահանձնել վերջինիս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |