Շարմազանով. Տարեկան 5% տնտեսական աճ է նախատեսվում, նվազագույն աշխատավարձինը՝ 25%![]() 16 հունիսի 2017 - 09:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունն առաջարկում է հստակ թիրախ ընտրել, մասնավորապես, տնտեսական աճ՝ տարեկան 5%, նվազագույն աշխատավարձի աճ՝ 25%, 12%-ով գործազրկության նվազում, նախատեսվում է նաև տարեկան 3 մլն զբոսաշրջիկների այցելություն Հայաստան և այլն: Այս մասին հունիսի 15-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նիստում քննարկվել է կառավարության գործունեության ծրագիրը, որը լուրջ հայտ է: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարողացել են ներկայացնել իրատեսական և հավակնոտ Կառավարության ծրագիր, որտեղ նշված հստակ թիրախների հիմքը նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ծրագրային ելույթն է, գրում է Panorama.am-ը: Ըստ նրա՝ ծրագրում լուրջ ուշադրություն է դարձվում հակակոռուպցիոն պայքարին և բարեփոխումները Կառավարության առաջիկա տարիների աշխատանքում պետք է առանցքային տեղ ունենան: «Ծրագրում կարևոր տեղ է հատկացվում նաև Հայաստանի անվտանգության խնդիրներին, քանի որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում անվտանգության հարցերն ամենակարևորն ու առաջնային էին: Այդ առումով մենք շարունակելու ենք ամրապնդել ՀՀ անվտանգության համակարգը, բնականաբար՝ շատ լուրջ ուշադրություն դարձնելով և խորացնելով ազգ-բանակ գաղափարախոսությունը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ Կառավարության ծրագիրը վերջնական տեսքի կբերվի այս շաբաթվա վերջ, մյուս շաբաթվա սկիզբ։ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ծրագիրը ներկայացնելիս Կառավարության ղեկավարը կներկայացնի նաև իրականացված քայլերի վերաբերյալ հաշվետվություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |