Լուկաշենկո. Ղարաբաղի հարցը կարող է ՀԱՊԿ շրջանակում կարգավորվել

Լուկաշենկո. Ղարաբաղի հարցը կարող է ՀԱՊԿ շրջանակում կարգավորվել

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) տարածքի հիմնահարցերը ինքնուրույն է պետք լուծել, առանց օտարերկրյա քաղբյուրոների: Այսպիսի հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդների քարտուղարների հետ հանդիպմանը:

«Շատ ցանկալի կլիներ, որ եղած խնդիրները մենք ինքներս լուծեինք: Սեղանի շուրջ Մինսկում, Մոսկվայում, Երևանում, ՀԱՊԿ անդամ երկրների այլ քաղաքներում: Որպեսզի չլինի այլ պետությունների, կլոր սեղանների ազդեցություն: Առավել ևս մենք կարող ենք լուծել այդ խնդիրները և Ղարաբաղում, և Մերձդնեստրում, և Ուկրաինայում: Դրանք մեր խնդիրներն են: Մենք պետք է կարգավորենք դրանք առանց օտարերկրյա քաղբյուրոների և միջամտության», ասել է Լուկաշենկոն, հայտնում է «Բելտա» գործակալությունը:

Բելառուսի նախագահը հավելել է, որ եթե հնարավոր լիներ հանգուցալուծել խնդիրներն ու անկայունության կետերը ՀԱՊԿ տարածքում, ապա կազմակերպության հեղինակությունը զգալիորեն կաճեր:

Մինչդեռ մի քանի ամիս առաջ Լուկաշենկոն հայտարարել է, որ ԼՂ հարցը Բելառուսի հարցը չէ, իր հարցը չէ՝ հավելելով, որ Բելառուսն այնտեղ անելիք չունի։

2017-ի մարտին Լուկաշենկոն ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորեն առանց միջնորդների։ «Հայերը, բելառուսները սուր հարցեր ունեն։ Օրինակ` Լեռնային Ղարաբաղը։ Անկեղծ ասեմ` դա մեր հարցը չէ, իմ հարցը չէ։ Մենք այնտեղ անելիք չունենք։ Կան հակամարտող կողմեր, որոնք պետք է լուծեն հարցը։ Բայց երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հարցնում են, իմ դիրքորոշումը մեկն է` մարդիկ արժանի են արժանապատիվ կյանքի»,-ասել է Լուկաշենկոն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---