Հարությունյան եղբայրները 6-րդն են ջրացատկի ԵԱ-ում![]() 16 հունիսի 2017 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ջրացատկի Հայաստանի հավաքականը Կիեւում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը։ Տղամարդկանց սինքրոն ցատկ մրցաձեւում Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը։ Հարությունյան եղբայրները վաստակել են 368 միավոր: «Հաշվի առնելով, որ Ազատը վնասվածքից դեռ չի ապաքինվել, արդյունքը բավարար եմ համարում։ Մի փոքր ավելին էի ակնկալում։ Կարծում եմ՝ մեր տղաները հետագայում կբարելավեն իրենց միավորները»,- նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Աշխարհամասի առաջնության վերջին օրը՝ հունիսի 18-ին, Վլադիմիր Հարությունյանը եւ Լեւ Սարգսյանը կմրցեն աշտարակացատկում։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |