Լոնդոնում հրդեհից զոհվածների թիվը հասել է 30-ի![]() 16 հունիսի 2017 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում 24-հարկանի բազմաբնակարան շենքի հրդեհից զոհվածների թիվը հասել է 30-ի, 12 մարդ դեռևս կրիտիկական վիճակում է: Այդ մասին լրագրողներին է հայտնել ոստիկանության ներկայացուցիչ Ստյուրատ Քանդին: «Զոհերի քանակը հասել է 30-ի»,-ասել է Քանդին՝ հավելելով, որ ոստիկանությունը նախկինի պես ակնկալում է, որ զոհերի թիվը կաճի: Հիվանդանոցներում դեռևս 24 մարդ կա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ, բրիտանական Sun թերթը 65 հոգուց բաղկացած ցուցակ է հրապարակել, որոնք կարող են անհետ կորած կամ զոհված լինել Լոնդոնում բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով: Կորած են համարվում 11-րդ հարկի, ինչպես նաև 14-23 հարկերի բնակիչները: Եվս 4 մարդու հարկերի համարները հայտնի չեն: Հրդեհը Լոնդոնի բազմահարկում բռնկվել էր հունիսի լույս 14-ի գիշերը: Yahoo News-ը նշել է, որ բնակիչները նախկինում բողոքել են բնակության վտանգավոր պայմաններից: Մասնավորապես, 2014-ին նրանք դիմել են հրշեջ ծառայություն շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ շենքը միայն մեկ մուտք ունի և բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել:Բացի այդ, բնակիչները կարծում են, որ կրակը շատ արագ է տարածվել արտաքին հարդարման համար օգտագործված պլաստիկի մեծ քանակության պատճառով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |