Թուրքիան առևտրի ազատ գոտի կստեղծի Նախիջևանի հետ![]() 19 հունիսի 2017 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչին հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայի և Նախիջևանի միջև առևտրի ազատ գոտի կստեղծվի: Նախարարն այդ հայտարարությունն արել է Կարսում՝ նշելով, որ առևտրի հարթակ կստեղծվի, որի օգնությամբ Նախիջևանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ առանց հարկային տուրքերի մոտ 100 մլն դոլարի ապրանքաշրջանառություն կկատարվի: Նախարարը նշել է, որ Թուրքիայի և Նախիջևանի միջև առևտուրն այնպես կիրականացվի, ինչպես, օրինակ, երկու թուրքական քաղաքների միջև, հայտնում է Haqqin.az-ը թուրքական Haberler-ի վրա հղումով: Թուրք նախարարը հավելել է նաև, որ նախատեսվում է ակտիվացնել սահմանամերձ բիզնես նախագծերը Իրանի և Վրաստանի հետ: 1921-ի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ 20-րդ դարի սկզբին հայերը կազմում էին Նախիջևանի գավառի 42 տոկոսը։ Այս տարածաշրջանը Ադրբեջանին միացնելուց հետո նրանց քանակը սկսեց արագընթաց կերպով նվազել։ 1987-ին Ջուղայում ապրում էր միայն մեկ հայուհի, իսկ շուտով բոլոր հայերը աքսորվեցին Նախիջևանի տարածաշրջանից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |