Կառավարությունն ակնարկում է՝ անվճար բուժօգնությունը կարող է կրճատվել![]() 19 հունիսի 2017 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության արտահերթ նիստում հաստատվել և խորհրդարան է ուղարկվել կառավարության ծրագիրը: Ըստ դրա՝ անվճար ծառայությունները, այդ թվում՝ բժշկական օգնությունը, պետք է տրամադրվի միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: Միաժամանակ, նշվում է, որ ՀՀ կառավարությունը պետք է կանգնած լինի Հայաստանում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր անձի կողքին: Պետք է մշակվի ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ (համաձայնությամբ) Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության հայեցակարգ: Ավելի վաղ տեղեկացվել է, որԿառավարության ծրագրի հիմնական կետերն են. զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով մոտ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |